Դերասան Ներսես Ավետիսյանի ֆանտաստիկ հարսանեկան պատմությունը, որը ֆիլմ է հիշեցնում

Դերասան Ն. Ավետիսյանի ինքնատիպ սիրո առաջարկության մասին մի փոքրիկ տեսանյութ օրեր առաջ հանրայնացրել էին դերասանի ընկերները, սակայն այժմ համացանցում արդեն հասանելի է այդ ֆանտաստիկ հարսանեկան պատմության ամբողջական տարբերակը, որը ֆիլմ է հիշեցնում:

Սիրելիին՝ Լիլիթին, յուրօրինակ առաջարկություն անելու և չկրկրնվող հարսանիք կազմակերպելու համար Ներսեը մի ֆիլմային սցենար է մշակել և կարողացել է յան հաջողությամբ իրագործել՝ վերածելով փոքրիկ տեսահոլովակի:

Առավոտյան նա սիրելիին ժամադրել է Մոսկվա կինոթատրոնի բակում: Տեղ հասնելով՝ Լիլիթը բակում տեսել է «Արի Գառնի» գրությամբ պաստառ:

Նա նստել է իրեն սպասող մեքենան, որն էլ իրեն տարել է ուղղաթիռի մոտ: Լիլիթը Գառնի է հասել ուղղաթիռով:

Այստեղ նրան սպասել է Ներսեսը՝ մատանին ձեռքին: Ընդունելով Ներսեսի առաջարկը՝ Լիլիթը միանգամից կերպարանափոխվել է՝ հարսի հագուստ հագնելով: Տեղում տեղի է ունեցել պսակադրություն և ամուսնության գրանցման արարողություն:

Օրը շարունակվել է խենթութոյւններով՝ ավարտվելով խնջույքով: Տեսահոլովակում այս ֆիլմային տեսարանները զուգակցվում են Ներսեսի կատարմամբ հնչող և Լիլիթին նվիրված երգով:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: