Ռ. Երանոսյանը, որ ընթացող մшրտшկան գործողությունների հենց ամենասկզբից գտնվում է թիկունքային ամրության առաջնագծում, կարևոր խնդրանքով դիմել է իր սոցցանցային հետևորդներին:
Նշելով, որ ինքը ֆեյսբուքյան հարթակում երբևէ ուղիղ եթերով ոչ մի խնդրանքով հանդես չի եկել՝ դերասանը շեշտել է իր ասելիքի կարևորությունը:
Ռ. Երանոսյանը տեղեկացնում է բոլորին, որ ինքն իր ընկերների հետ մինչ այս հավաքել ու սահման է ուղարկել մեծ քանակությամբ հումանիստական պաշար հագուստի և պարենի տեսքով: Այժմ այդ պաշարը մոտենում է սպառվելուն:
Դերասանը խնդրում է վերակազմակերպվել և դարձյալ օգնել իրենց: Նա նշում է, որ ցանկացողները կարող են մոտենալ Կամեռային թատրոնի շենք: Նրանք այնտեղ հավաքում են տաք զինվորական հագուստ և չփչացող սնունդ:
Դերասանը կարևորում է այն, որ զինվորն այս օրերին լավ սնունդ ստանա, ուստի խնդրում է մարդկանց ակտիվ լինել՝ զինվորներին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու հարցում: Դերասանի խոսքն ամբողջությամբ՝ ստորև: