Դերասան, ռեժիսոր, կառատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Ռեժիսոր, դերասանական բավականին փորձ ունեցող, ինչպես նաև կառատեի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում հանդես եկող Գոռ Վարդանյանն այսօր բոլորում է ծննդյան քառասունինը տարին։

Նա տարիներ առաջ Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնած Տարոն Մարգարյանի խորհրդականն է եղել նաև։

Գոռը դպրոցական կրթությունը ստացել է Մասիսի և Նոր Խարբերդի դպրոցներում՝ նաև երաժշտական կրթություն ստանալով հանրակրթականին զուգահեռ։

Նա թողարկել է ձայնասկավառակ, որտեղ տեղ են գտել իր նկարահանած ֆիլմերի համար գրված երաժշտական ստեղծագործությունները։

Գոռ Վարդանյանը նոև սպորտային բովանդակության գրքերի հեղինակ է, որոնց հասցեատերը երեխաներն են։ Նա տարբեր տարիների տարբեր դասընթացների է մասնակցել՝ ձեռք բերելով շուրջ տասը մասնագիտություններ, որոնք առնչվում են իրավաբանականինց մինչև հոգեբանական ոլորտներին։

Գոռ Վարդանյանը նաև մեծ ու գեղեցիկ ընտանիք ունի։ Նա հինգ զավակների հայր է։ Գոռի զավակներից չորսը տղաներ են, իսկ մեկը՝ աղջիկ։ Նրա կինը՝ Նաիրան, մասնագիտությամբ դիվանագետ է և աշխատում է ամուսնու հետ միասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: