Դերասան Սերգեյ Դանիելյանը դիմում է ադրբեջանական ինտիլիգենցիային. տեսանյութ

Դերասան Ս. Դանիելյանը դիմում է ադրբեջանական ինտիլիգենցիային՝ նրանց տարբեր կարևոր ու խնդրահարույց հարցեր ուղղելով և հորդորելով, որ մտածեն այդ հարցերի շուրջ:

Ս. Դանիելյանը նախ հորդորում է ադրբեջանցի մտավորականներին մտածել այն մասին, թե ինչու է իրենց երկրի ղեկավարն այդպես ջանասիրաբար թաքցնում իրենց զnհերի քանակն այս օրերին:

Հետո նա ադրբեջանցի մտավորականների ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, թե ինչու է Ալիևը մարտի ուղարկում հիմնականում այլ ազգի ներկայացուցիչներին՝ լեզգի, թալիշ և այլն: Դերասանը տեղեկացնում է, որ Հայաստանում զինծառայության վայրը որոշվում է վիճակահանությամբ:

Դրանից հետո Ս. Դանիելյանը ադրբեջանցի մտավորականներին հորդորում է մտածել այն մասին, թե ինչու Ն. Փաշինյանն իր որդուն ուղարկեց մարտի, իսկ Ալիևի որդին տանն է՝ իր դեբիլ քրոջ հետ: Ինչո՞ւ Ալիևը նույնպես Ն. Փաշինյանի պես ազնիվ չի վարվում:

Դերասանը խոսքը եզրափակել է ադրբեջանցիներին հորդորելով, որ դադարեն աշխարհի ականջներին լափշա կախել, քանի որ դա ծիծաղելի է: Նա նաև հիշեցրել է, որ հայկական պատմության մեջ միշտ էլ հակառակորդը թվով գերազանցել է, սակայն հայերը հաղթել են:

Понравилась статья? Поделиться с друзьями: