Դժոխք էր, կռիվ չէր. մենք 30 տարի «էշի ականջում» քնած ենք եղել. ազատամարտիկ

Սմբատ Հակոբյան․ բոլորս էինք համոզված, որ լայնածավալ կռիվը մոտենում է։ Վերջին ընթացքին «դավաճանական» բառը շատ է արծարծվում։ Եկեք էդ պիտակները չկպցնենք։ Էն որ էս ամենի մեջ դա կա, եկեք թողնենք համապատասխան կառույցներին, որ պարզենք։

Մենք էս պահին զիջել ենք ժամանակավորապես, բայց մի դարձրեք նենց, որ սա ավարտ է։ Բուն կռվի ընթացքի մասին կասեմ, վերջին 30տարում էսքան դաժանային կռիվ չի եղել, էսպիսի զենքերով։ Մենք մեր շատ թերությունները տեսանք հենց ընթացքում։ Ես որպես Սմբատ Հակոբյան, խոստանում եմ, որ որևէ մեկը անօրինությունների համար անպատասխան չի մնալու։

Բայց այդ պատժամիջոցները պիտի լինեն միայն օրինական։ Մենք էյֆորիայի մեջ ենք ապրել մինչ սա, որովհետև չենք պատրաստվել նաև հոգեբանորեն։ Սա կարևոր պատրաստություն է, հենց հոգեբանականը։

Զինանոցը մի կողմ թողնենք։ Որտեղ, որ էդ խնդիրը չկար, էդդտեղ չէին պարտվում։ Էդ ամենի հետ մենք 44օր տարանք էդ ամենն, որովհետև կային ազնվագույն տղերք։

Понравилась статья? Поделиться с друзьями: