«Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ.» Ն. Փաշինյանի ուշագրավ գրառումը

Դեռ երեկվանից ԿԳՄՍ նախարարի խորհրդարանական ելույթի առիթով թեժացած խոսակցությունները շարունակվում են նաև այսօր՝ ստանալով տարատեսակ դրսևորումներ:

Մասնավորապես, Ն. Զոհրաբյանին ուղղված հակադարձման խոսքում նախարարի հնչեցրած միտքը կոտայքցիների կրթական մակարդակի բարձրացման մասին առիթ էր դարձել, որ երեկ՝ օրվա երկրորդ կեսին ընթացող խորհրդարանական հարց ու պատասխանին չմասնակցեն ԲՀԿ խմբակցության անդամները:

Նիստի շարունակությանը նշված խմբակցությունից միայն Միքայել Մելքումյանն է ներկա եղել, ով համարում է, որ իր խոսքերով նախարարը վիրավորել է բոլոր կոտայքցիներին:

Նախարարն, ի պատասխան վիրավորելու իր միտումին, ավելի ուշ ասաց, որ ինքն ընդամենը փաստեր վերհիշելու առիթ է տվել: Այսօր Ն. Փաշինյանն իր սոցհարթակում այս թեմայով հրապարակում է տեղադրել՝ պաշտպանելով նախարարի հնչեցրած միտքը:

Նա ևս վերստին հիշեցրել է շատերին արդեն հայտնի իրողությունը՝ նշելով, որ այդ հայտնի փաստի առկայության պայմաններում ևս մարդը չի խուսափում ազգային արժեքներից խոսելուց և այդ արժեքները պաշտպանող ելույթներ ունենալուց:

Понравилась статья? Поделиться с друзьями: