Դիլիջանի ոլորաններում ավտովթար է եղել, որի արդյունքում հրդեհ է բռնկվել. մանրամասներ

Նախօրեին՝ կիրակի երեկոյան ժամը ութի մոտակայքում ԱԻՆ զանգ է գրանցվել, որով հայտնել են, որ Դիլիջանի ճանապարհին վթար է եղել, ինչի արդյունքում է հրդեհ է բռնկվել

:

Նշված վայր հասած համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները պարզել են, որ վթարը եղել է դեպի Դիլիջան քաղաք տանող ճանապարհին՝ թունելի մոտ: Պարզվել է, որ կան տուժածներ:

Թունելից դեպի քաղաք տանող ճանապարհի երկրորդ կիլոմետրին իրար են բախվել ՎԱԶ 2107 և ՎԱԶ 21010 մեքենաները: Առաջին մեքենան վարել է քսանյոթ տարեկան Պապ անունով երիտասարդը, իսկ երկրորդ մեքենան վարել է երեսունինը տարեկան Ռուբեն անունով տղամարդը:

Մեքենաների բախման արդյուքնում տեղի է ունեցել հրեդհի բռնկում: Երեկոյան ժամը իննի մոտակայքում սկսել են հրդեհի մարման աշխատանքները, իսկ ինն անց կեսից հետո այն արդեն մարված է եղել: 2107-ն ամբողջությամբ այրվել է, իսկ մյուսը՝ մասնակի:

Մեքենաներում եղած մարդկանց քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել մեքենաներից ու փոխադրել հիվանդանոցներ: Նրանց առողջական վիճակները բժիշկները բավարար են համարում:

Понравилась статья? Поделиться с друзьями: