«Դիմակների մեջ չիպ են գտել. Մարինա Խաչատրյանը ճիշտ էր». ուշագրավ տեսանյութ

Մարդկանց չիպավորելու թեման ու տարատեսակ դավադրապաշտական տեսությունները շարունակում են ակտուալ մնալ: Եթե համավարակի սկզբում մարդկանց ջերմաչափելու կամ ներարկումներ անելու հետ կապված էին առասպելական պատմություններ հյուսվում, ապա հիմա հերթը հասել է դիմակներին:

Դիմակները չկրելու համար շատերն են կտրուկ ու կատեգորիկ ենթադրություններ բարձրաձայնել՝ առողջապահական ոլորտի պատասխանատուներին մեղադրելով անգիտությունից մինչև մարդկանց մոտ միտումնավոր թթվածնային քաղց առաջացնելու նպատակի համար:

Քանի որ շարունակվում են անհավանական պատմությունները, օգտատերերից մեկը որոշել է հումորային տեսանյութ պատրաստել՝ ներկայացնելով, թե որքան անհեթեթ ու անհավանական են այսօրինակ խոսակցությունները:

Տեսանյութում հեղինակը մկրատով դիմակի վրա կտրվածք է անում, ապա այնպիսի տեսողական էֆեկտ ստեղծում, իբր թե նա դիմակի միջից տարատեսակ իրեր է հանում: Սկզբում հանում է հեռախոսային սովորական քարտ, հետո առարկաներն աստիճանաբար մեծանում են:

Նա հանում է այնպիսի մեծ սարքավորումներ, ինչպես հեռախոսի անլար լիցքավորիչն է, կամ էլէկտրական ամրացուցիչը՝ միաժամանակ ցույց տալով, թե ինչպես կարող է մեծանալ փոքր թվացող անհեթեթ թեման: Այս գրոտեսկային տեսանյութը կարող եք դիտել ստորև:

Դիմակների մեջ չիպ են գտել։Մարինա Խաչատրյանը ճիշտ էր։

Опубликовано Հայաստան Ջան Հայաստան Четверг, 6 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: