«Դիմում եմ Մայր Հայրենիքում գտնվող բոլոր զինապարտ արցախցիներին…» Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահը քիչ առաջ իր սոցհարթակում կարևոր տեղեկատվական հրապարակում է տեղադրել՝ անդրադառնալով իրավիճակի, ինչպես նաև արցախահայության ներկա ու առաջիկա ճակատագրին:

Ա. Հարությունյանը տեղեկացրել է, որ այսօր հերթական աշխատանքային նիստն է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է ներկայիս իրավիճակը: Նիստում շեշտը դրվել է այն փաստի վրա, որ ադրբեջանական կողմը շարունակելու է պшտերшզմը:

Այս փաստը հայկական կողմին մղում է շարունակել երկարատև պшտերшզմական գործողություններին պատրաստվելը: Այդ համատեքստում Ա. Հարությունյանը տեղեկացնում է, որ Երևանում ձևավորվելու է հատուկ շտաբ, որը զբաղվելու է ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախահայության կեցության ու կենցաղային հարցերով:

Դրան զուգահեռ Ա. Հարությունյանը կոչով դիմել է արցախցի այն տղամարդկանց, ովքեր զորակոչային տարիքում են գտնվում և այժմ Հայաստանում են: Նա հորդորել է հետ վերադառնալ Արցախ՝ տեղում գտնվող մեր եղբայրներին թև ու թիկունք լինելու համար:

Ա. Հարությունյանը հիշեցրել է, որ մենք բոլորս էլ պատասխանատվություն ենք կրում հանրության առաջ:

RUS ENG ⬇️Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր ընդլայնված աշխատանքային նիստ եմ հրավիրել: Ստեղծված պատերազմական իրավիճակը…

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Среда, 21 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: