«Դուստրս գերազանցությամբ, ասել է թե՝ «անվճար» համակարգով՝ պետության պատվերով որակավորվել է համալսարանի ֆակուլտետում, և․․․»

Ինչպես հայտնի է, ներհայաստանյան կրթական խնդիրներից մեկն էլ ուսումնական հաստատությունների անփույթ ու անտարբեր վերաբերմունքն է իր գերազանց շրջանավարտների նկատմամբ։ Այս մասին գրող Անուշ Սարգսյանը գրում է․

«Դիվանագետ կադրերի պատրաստումը մեր պետության թիվ մեկ խնդիրներից պիտի լինի։ Բայց զարմացնում է մինչ օրս այն հեշտությունը, որով վերաբերվում ենք այս հարցին։ Դուստրս գերազանցությամբ, ասել է թե՝ «անվճար» համակարգով՝ պետության պատվերով որակավորվել է համալսարանի ֆակուլտետում, իր հետ՝ նաև իր մի քանի ուսանողական ընկեր։

Սակայն ավարտելուց հետո նրանց, նրանց պես սովորող շատ շրջանավարտների հետագան թողնված է ինքնահոսի, ինքնակազմակերպման հույսին, ով ինչպես կհաջողի։ Մինչդեռ, ըստ իս, սա պիտի պետական ծրագրային բաղկացուցիչ գործընթացներից լիներ, ու այս շրջանավարտները նպատակային ուղղորդված ճանապարհ անցնեին։

Մի՞թե անհեթեթ «շռայլություն» չէ մեր օրերում կորցնել կամ անտեսել այսպիսի ներուժը։ Սա դեռ՝ միայն իմ դստեր օրինակով»,- իր միտքն ավարտում է Անուշ Սարգսյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: