«Դուք կոպեկներով արդեն վաճառվել եք». Քրիստինե Հալաջյանի պատասխանը դերասան Արտաշես Ալեքսանյանին

Հալաջյանն իր հերթական ուղիղեթերային միացման ժամանակ անդրադարձ է կատարել Ս. Ֆարմանյանի և դերասան Ա. Ալեքսանյանի ակտիվությանն ու հայտարարություններին: Խոսքը սկսելով Ս. Ֆարմանյանի վերջին ֆորմատի ներկայացումից՝ Ք. Հալաջյանը խոսքն ավարտում է Ա. Ալեքսանյանի մասին խոսելով:

Խոսելով ակտիվ ցույցերում հնչած կարծիքների ու հայտարարությունների մասին՝ Ք. Հալաջյանը կրկնում է Ա. Ալեքսանյանի խոսքերը: Նա տվյալ դերասանին հեռու է համարում մարդ լինելուց, ուստի գտնում է, որ դերասանն իրավունք չունի խոսել մարդ լինելու մասին:

Ակտիվ գործունեությամբ զբաղվող ամերիկաբնակ կինը խոսում է նաև հայրենիք հասկացությունից: Ք. Հալաջյանը, դատելով Ա. Ալեքսանյանի կերպավորած դերերից ու նրա դրսևորած վարքագծից, որը նաև քաղաքական ոլորտում է արտահայտվում, այն կարծիքն է հայտնում, թե այդ դերասանն առանձնապես իրավունք չունի ազգային մշակույթից խոսելու:

Ք. Հալաջյանը կարծում է, որ Ա. Ալեքսանյանի խաղացած դերերը հեռու են ազգային մշակույթից: Ք. Հալաջյանի խոսքն ամբողջությամբ՝ կից:

Понравилась статья? Поделиться с друзьями: