«Դու ես պատճառը, որ ես էլ քո պես լացկան եմ և ոչ միայն․․․»․ Հրաչ Մուրադյանը հայրիկի հետ լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում կատարել

Հրաչ Մուրադյանը, ում հեռուստադիտողն առավել հաճախ տեսնում է «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստաշոուի ժամանակ, սոցհարթակում արխիվային լուսանկար է հանրայնացրել, որտեղ պատկերված են ինքը և հայրը։

Սև ու սպիտակ երանգավորմամբ լուսանկարն ինքնին խոսում է նրա վաղեմության մասին։ Այդ լուսանկարում հաղորդավարը մանուկ հասակում է և հայրիկի գրկում։

 

Տեղեկացնենք, որ Հրաչ Մուրադյանի հայրը ողջ չէ։ Հաղորդավարը լուսանկարը հանրայնացրել է հոր ծննդյան օրվա առիթով և կից գրառման նշել, որ հենց նա է, որ իրեն մշտապես առաջ է մղել, անսահման հպարտացել որդով ու հուզվել որդու համար։

Հրաչը մասնավորապես գրել է․ «Դու ես ինձ միշտ առաջ քայլել սովորեցրել: Ինձանով միշտ հպարտացել, ինձանից շատ իմ համար հուզվել: Դու ես պատճառը, որ ես էլ քո պես լացկան եմ և ոչ միայն…

Ծնունդդ շնորհավոր, պապ ջան: 70-ամյակդ ես և դու առանձին ենք նշում…»։ Մեկնաբանություններում Հրաչի հետևորդները վշտակցել ու իրենց սատարումն են հայտնել գրառումների տեսքով։

Понравилась статья? Поделиться с друзьями: