«Դու իմ ընկերն ես, ես քո ընկերն եմ». ջերմ զրույց Լևոն Քոչարյանի և որդիների միջև. տեսանյութ

Լ. Քոչարյանը երեկ դպրոց է ճանապարհել փոքրիկ տղային՝ Ռոբերտին՝ սոցցանցային հարթակում հանրայնացնելով օրվա հետ կապված իր խոհերն ու տպավորությունները, ինչպես նաև շնորհավորելով բոլոր դպրոցականներին:

Այսօր նա մեկ այլ դրվագ է հանրայնացրել, որը տեսանկարահանված կարճ տևողությամբ նյութ է: Նյութի մեջ երևում է, թե ինչպես է հայրը զրուցում, շփվում իր երկու որդիների հետ: Նրա կրտսեր որդին ասում է, որ իրենք ընկերներ են:

Փոքրիկ տղան նույն միտքը կրկնում է մի քանի անգամ, ինչն էլ զվարճացնում և ուրախացնում է հորը: Միտքը շարունակելով՝ երեխան ասում է, որ միշտ ուզում էր ընկեր ունենալ, ինչին ի պատասխան հայրը նշում է, որ մաման էլ է իր ընկերը:

Լ. Քոչարյանի հանրայնացրած փոքրիկ դրվագի ինստագրամյան նյութը ջերմորեն են ընդունել Լևոնի էջի հետևորդները՝ ցանկանալով, որ երեխան մշտապես շրջապատված լինի լավ ու մտերիմ, հավատարիմ ընկերներով:

Լ. Քոչարյանի ինստագրամյան հրապարակումը ներկայացնում ենք ստորև:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: