Աշոտի անժամանակ զոհվելու բոթը մինչ հիմա էլ շարունակում է հանգիստ չտալ նրա մտերիմներին: Շրջապատում բոլորին համախմբող, ծնողներին մշտապես հովանավորող, դասընկերներին միավորող սերուցքը մշտապես կենսախինդ էր, չնայած որ բավականին դժվար մանկություն էր ունեցել:
Աշոտի դասղեկը անթաքույց սիրով է հիշում, թե ինչպես է դպրոցի ավարտական խնջույքից հետո նա իրեն այցելել ու իր նկարը տվել, որ ուսուցիչն իրեն մշտապես հիշի: Դասընկերները հիշում են, որ նա դասարանում ամենից ճկունն ու չարաճճին է եղել:
Այս օրերին նրան ճանաչողները միմյանց հետ կապ են հաստատում ու անվերջանալի պատմություններ հիշում իրենց սիրելի Աշոտի մասին: Հիշում են, որ նա ձեռքի լավ շնորհք ուներ, դեռ պատանեկությունից խաղալիքներ և այլ հետաքրքիր իրեր էր պատրաստում՝ լրացնելով մանկության տարիներին խաղալիքներ չունենալու բացը:
Դասարանի աղջիկները սիրելի դասընկերոջը հիշում են որպես աղջիկների համար մեկ պաշտպան ու սատարող: Աշոտը պատրաստվում էր հայրանալ. նրա սիրելի տիկինը՝ գեղեցկուհի Սյուզին, շուտով լույս աշխարհ է բերելու իրենց սպասված զավակին՝ առաջներկին: