Ե՞րբ է պատրաստվում ամուսնանալ Սոֆի Դևոյան կրտսերը․ ահա թե ինչ ուշագրավ լուսանկար է հրապարակել նա

Կրտսեր Սոֆի Դևոյանը, մեծանալով բարձրաճաշակ մշակութային միջավայրում, բավականին հարուստ ներաշխարհով ու հետաքրքիր երիտասարդ աղջիկ է դարձել, ով վայելում է իր հասակակից բազմաթիվ երիտասարդ աղջիկների հարգանքն ու սերը։

Շատերն են հետաքրքրվում Սոֆիի կենցաղին ու անձնականին վերաբերող հարցերով, քանի որ Սոֆին իր կերպարով շատերի համար է ուղենիշ ու օրինակ։

Ինստագրամյան հարթակը շատ հարմար է, որ հետաքրքրասեր օգտատերերը պարբերաբար ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, ինչից էլ շատերն են օգտվում։

Հերթական հարցախույզի ժամանակ օգտատերերից մեկը հետաքրքրվել է, թե Սոֆին երբ է պատրաստվում ամուսնանալ, քանի որ արդեն տեղյակ է, որ ունի ընկեր, ով ամերիկաբնակ է։

Չնայած Սոֆին այս հարցմանը չի պատասխանել բառերով, սակայն որպես արձագանք նա տեղադրել է մի ուշագրավ լուսանկար, որտեղ ինքը փորձարկում է հարսանեկան շքեղ ու գեղեցիկ զգեստ։

Այս արձագանքից էլ կարելի է կռահել, որ նրա հարսանիքն ամենևին էլ սարերի հետևում չէ։

Понравилась статья? Поделиться с друзьями: