Ե՞րբ և ինչպե՞ս ենք կորցրել հայոց պետականություն. Տ. Սիմոնյանի պատմական ակնարկը

ԼՀԿ -ն այսօր ասուլիս էր կազմակերպել, որի ընթացքում բազմապիսի հարցերի քննարկումներ եղան։ Առանձնակի հետաքրքրական էր ասուլիսի այն հատվածը, երբ կուսակցության ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանը պատմական ակնարկ ներկայացրեց։

Նա Էդմոն Մարուքյանի առաջարկությամբ ներկայացրեց պատմության մեջ եղած այն դեպքերը, երբ Հայաստանը կորցրել է պետականությունը։ Սիմոնյանը նշել է, որ պատմությունից դասեր չքաղելը բացասական հետևանքների է բերում և Հայաստանի 3000 — ամյա քաղաքակրթությունից կարծես  ոչինչ չենք սովորել։

«Եթե ուսումնասիրեք հայոց պատմության վերջին հազարամյա փորձը, կտեսնեք, որ մենք առնվազն երկու անգամ պետականություն ենք կորցրել․ Արշակունյաց և Բագրտունյաց հարստությունները այնքան միմյանց հետ պայքարեցին, որ ի վերջո ունեցանք պետականության անկում։ Պատճառը մեկն էր՝ անհաշտությունը։

Երբ 2-3 խմբեր կարծում են, թե իրենց ճշմարտությունը բացարձակ է և հանուն իրենց բացարձակ ճշմարտության պատրաստ են հասարակության մյուս մասը ոչնչացնել, արդյունքը աղետալի է լինում և այսօր էլ եթե ուշադրությամբ նայեք, մեր հարևաները հաճույքով հետևում են էն ամենին, ինչ որ տեղի է ունենում Հայաստանում և օգտվում են դրա պտուղներից, որովհետև երբ որ երկիրը գնում է քաղաքացիական պատերազմի դա հասարակության համար ամենավտանգավոր հիվանդիությունն է դառնում, քանի որ այլևս դիմադրողականություն չի ունենում արտաքին վտանգների դեմ պայքարելու։

Եվ այսօր թշնամին քսան օրը մեկ 1-2 կմ առաջ է գալիս  և օգտվելով Հայաստանի անտաղանդ կառավարումից՝ իր իրավունքներն է փորձում հաստատել այդ տարածքներում»,- իր ելույթում մանրամասնել  է Սիմոնյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: