«Եթե այդ պահին իմ տղայի կողքին կանգնած լինեի, կասեի…» անհնար է չհուզվել՝ լսելով Արմենակ Ուրֆանյանի մոր խոսքերը

Արցախյան անկախության խորհրդանշական օրվան ընդառաջ երկրի նախագահը որոշում է կայացրել Ա. Ուրֆանյանին հերոսի կոչում շնորհելու: Արցախ է հրավիրվել հերոսի մայրը՝ Համեստ Ներսիսյան-Ուրֆանյանը:

Արցախի նախագահը պատմել է, որ տարիներ առաջ գարնան մի օր նպատակադրվել է այցելել իր զինծառայության դիրքեր: Այնտեղ նա առիթ է ունեցել մի երիտասարդ սպայի հետ ծանոթանալ և ողջ գիշեր դիրքերում նրա հետ հերթապահություն անել

Այդ երիտասարդ սպան հենց Արմենակն է եղել, ով դեռ այն ժամանակ Ա. Հարությունյանին հիացրել է իր խիզախությամբ ու ինքնավստահությամբ:

Հերոսի մայրն էլ պատմել է, որ անձամբ առիթ է ունեցել այցելելու այն դիրքեր, որտեղ մարտեր են մղել ու հավերժացել են իր որդին ու ապրիլյան քառօրյայի նրա ընկեր տղաները:

Տիկին Համեստը նշում է, որ տեսնելով հենակետի դիրքը, նա հասկացել է, որ իր որդին հետ նահանջելու ոչ մի տարբերակ չի ունեցել:

Հ. Ներսիսյանը նշել է, որ եթե ինքը գտնվեր զավակի կողքին, ինքն էլ կպնդեր, որ հետ նահանջի տարբերակ չկա:

Понравилась статья? Поделиться с друзьями: