Եթե բանակի դեպքում մեղքը շղթայական էր գալիս, բայց դե քովվիդի դեպքն էլ հո էդպես չէր

Ալբերտ Բաղդասարյան․ տարին էնքան բարդային ու հակասական էր, որ ամփոփելն է նույնիսկ դժվար։ Մինչ սեպտեմբերի 27ն էլ ահագին դեպքեր եղան։ Քովիդն էր հիմնական խաղացողը այդ ընթացքում։ Այդ համավարակի ցուցանիշով, մենք առաջին հորիզոնականներում ենք։

Քննարկվում էր, որ տապալված էր պայքարն քովիդի դեմ, մահացությունն էլ շատ բարձր էր։ Ակնհայտ էր, որ նախկինների շրջանից ժառանգած բան չէր քովիդն։ Տապալեցին դա, կռիվը սկսեց մոռացության մատնվեց, կռիվը դառը իրականությամբ ավարտվեց, կորցրեցինք, որպես հզոր ժողովուրդ հանդես գալու մեր իմիջը։

Էլի ու՞մ ղեկավարությամբ։ Երկու մեծագույն պրոբլեմի ընթացքում տապալումներ ունեցավ։ Ընդհանրապես, առաջնորդների արժեքն դրսևորվում է կտրուկ որոշումներով, արդյունքով են դատվում կարողությունները։ Եթե բանակի դեպքում մեղքը շղթայական էր գալիս, բայց դե քովվիդի դեպքն էլ հո էդպես չէր։

Առանց հետ նայելու ճիշտ գնահատականներ անհնարին է տալ։ Գնահատականներ տալը օբյեկտիվ ամենակարևորագույնն էին։ Հենց էդ գնահատականներով կերևար օրինակ, որ բանակը ամենահզորն է թե ոչ։

Понравилась статья? Поделиться с друзьями: