«Եթե ինձ 25 տարի առաջ ասեին, որ նկարահանվելու եմ այս ֆիլմում, իհարկե չէի հավատա…»․ ահա, թե որ սպասված ֆիլմում են նկարահանվում Զառան և իր շնիկը

Ամիսներ առաջ սկսվել է «Մեր բակը» նոր ֆիլմի նկարահանումներըը։ Նախագծում ընդգրկված նկարահանվող շատ դերասաններ և դերասանուհիներ հրապարակումներով են հանդես եկել և փորձել ներկայացնել որոշ դրվագներ։

Ոմանք դա կատարել են հանդիսատեսի հետաքրքրությունը և սպասողականությունը փոքր-ինչ բավարարելու համար, ոմանք էլ ինտրինգ են ցանկացել պահպանել և հետաքրքրություն առաջացնել ֆիլմի նկատմամբ։

«Մեր բակը 25 տարի անց» նկարահանումներին ընդգրկված են ոչ միայն հին դերասանները, այլև նոր, սիրված և ճանաչված դեմքեր։

Այսօր համացանցային իր հարթակում նկարահանման հրապարակից նոր հետաքրքրական դրվագներ է ներկայացրել Զառա Արամյանը և կից գրառման մեջ նշել, որ նկարահնաումներին մասնակցում է նաև իր շնիկը, ինչն իր համար անհավատալի կլիներ, եթե այդ մասին ասեին տարիներ առաջ։

Զառան գրել է․ «Եթե ինձ քսանհինգ տարի առաջ ասեին, որ քսանհինգ տարի հետո նկարահանվելու եմ «Մեր բակը» ֆիլմում, այն էլ Միմիիս հետ, իհարկե չէի հավատա…հինը նորովի Մեր բակ 25»։

Օգտատերերի արձագանքներից կարելի է ենթադրել, որ հանրությունն անհամբերությամբ է սպասում նոր ֆիլմի պրեմիերային։ Նրանք տարբեր հարթակներում նշում են, որ ֆիլմն անչափ սպասված է, քանի որ հիշեցնում է հին ու բարի օրերի մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: