Արմինկան, ով բնակություն է հաստատել ԱՄՆ-ում և գործունեությունը ծավալում է այնտեղ, այսօր նոր լուսանկարի հապարակում է կատարել։ Կից երգչուհին գրել է։
Գրառման մեջ Արմինկան հետաքրքրվել է հետևորդներից՝ Երևանում մենահամերգ ունենալու դեպքում ո՞վ կայցելի։
Նա գրել է․ «Եթե մի օր կարողանամ Երևանում մենահամերգ ունենալ, ձեզանից ո՞վ կգա»։ Արմինկան ամիսներ առաջ նոր երգ էր ներկայացրել։
Այն 90-ականներին հիթ դարձած իր երգերից էր՝ «Անձրև»-ը։ Նոր երգը երգչուհին հրամցրել էր նորովի․ նոր տեսահոլովակ, արդեն հայտնի երգի համար ընտրվել էր նոր ռիթմեր։
Սակայն վերջին շջանում երգչուհին ոչ այնքան ակտիվ է, բացառությամբ մի քանի համացանցային հրապարակումներից։
Նա երբեմն էլ սոցհարթակում ներկայացնում է որդու մասնակցությամբ լուսանկարներ, տեսանյութեր, որտեղ ցույց է տալիս ձեռքբերումները։
Վերջերս էլ ներկայացրել էր, թե ինչպես է որդին՝ Ալեքսը, հանդես գալիս դաշնամուրային կատարմամբ Իսկ երգն առաջարկում ենք լսել վարը։