Բոլորն էլ, թերևս, տեղեկացան, որ կեսգիշերից հետո քաղաքացիական լրջագույն գործընթացներ են սկսվել երևանյան միջավայրում: Շատ անձիք, մեծամասամբ՝ տղամարդիկ, ավերել են պետական նշանակության մի շարք կառույցներ ու գույքեր, և այժմ էլ դեռևս տարածքում են:
Նրանց պահանջը վարչապետի ստորագրած պայմանագրի չեղարկումն է: Այս զարգացումներին արձագանքել են սահմանին կանգնած մեր տղաները, ովքեր ուղիղ եթերային կոչով դիմել են Երևանում հավաքված տղամարդկանց:
Նրանք խնդրում և հորդորում են երկիրը լրացուցիչ ցնցումների չտանել, չանել անդառնալի քայլեր: Նրանք հրավիրում են Երևանում հավաքված բոլոր տղաներին՝ միանալ ու աջակցել իրենց՝ ամոթալի որակելով տեղի ունեցողը:
Տղաները զգուշացնում են, որ եթե կան մարդիկ, ովքեր այսքանից հետո պետք է երկիրը պառակտեն, ուրեմն թող իմանան, որ սահմանից իջնելու են ու գնան նրանց մոտ, որը կարող է վատ հետևանքների կարող է բերել:
Սահմանապահ խիզախ տղաների կոչն ու հորդորն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: