Եթե մենք ճանաչենք, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ապա մենք պետք է ընդունենք, որ Ստալինը հաղթեց. Կարել Շվարցենբերգ

Չեխ հայտնի քաղաքական գործիչ Կարել Շվարցենբերգը, ով նախկինում եղել է նաև երկրի Արտաքին գործերի նախարարը, իր սոցհարթակում ուշագրավ հրապարակում է տեղադրել, որով անդրադարձել է մեր տարածաշրջանում կատարվող իրադարձություններին՝ բերելով պատմական փաստարկներ:

Նշելով, որ իրենք սարսափով են հետևում ընթացիկ իրադարձությունենրին և տեղյակ են, թե իրականում ինչ նախապատմություն ունի այս հարցը՝ Կ. Շվարցենբերգը կոչ է անում երկրի ղեկավարությանը ճանաչել արցախահայության իրավունքներն ու պաշտպանել նրանց:

Նա գրել է, որ եթե այժմ ընդունելի համարվի այն դրույթը, թե Ղարաբաղը ադրբեջանական երկրի մի մասն է, ապա դրանով կհաստատվի, որ Ստալինը ճիշտ է եղել ժամանակին: Ուստի նա կարևոր է համարում մերժել այդ անընդունելի դրույթը:

Իր հրապարակման մեջ Կ. Շվարցենբերգը հիշատակել է սոցիալիստ Կառլ Ռենների աշխատության մասին, որից էլ ազդվել էր Ստալինը, ով անձամբ եկել էր Ռենների մոտ՝ ուսանելու: Ստալինը հետո որոշ փոփոխություններ է մտցրել այդ դրույթների մեջ՝ կառուցելով Խորհրդային միությունը: Այդ ժամանակ էլ Ղարաբաղը ներառվել է Ադրբեջանի կազմում:

Քաղաքական գործիչը համարում է, որ այդ փաստն այսօր ընդունելը հավասարազոր է Ստալինին ճիշտ համարելու հետ: Ուստի աշխարհը պարտավոր է սատարելու աշխարհի ամենահին քրիստոնյա ազգին:

Všichni zděšeně sledujeme konflikt na Dolním Kavkazu. Válku, která probíhá mezi Ázerbájdžánem a územím Náhorního…

Опубликовано Karel Schwarzenberg Воскресенье, 11 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: