Եթե ուզում ենք զոհեր չլինեն պետք է ինքներս փոխվենք․Պահը հասունացել է․ Լյուսյա Հակոբյան

Լ. Հակոբյանը հերթական զրույցը սկսել է իր հանդեպ չարություն տածող հատուկենտ անձանց մասին խոսելով՝ զգուշացնելով, որ եթե շարունակեն ոմանք իր հասցեին չարացած վերաբերմունք դրսևորել, ապա նա եթերից կսկսի նրանց անվանական պատասխանել:

Աստղաբանը չէր կարող նաև չանդրադառնալ ընթացիկ դեպքերին, առավել ևս, որ այդ թեման հետաքրքրում է բոլորին: Նա վերահաստատում է իր նախորդ եթերների խոսքը՝ նշելով, որ քսան թվականը բացառիկ նշանակություն է ունենալու հայերի համար:

Լ. Հակոբյանի կանխատեսումները մեր ազգի ապագայի համար լավատեսական են: Նա վստահ է, որ շուտով այս փորձությունը հարթվելու է, իսկ երկիրը զարգացման նոր ուղի է բռնելու:

Մինչ այս երկրի չզարգանալու փաստը աստղաբանը մեկնաբանում է նախորդ տարիների թալանով: Նա ամենևին էլ չի ապավինում այլ դաշնակիցների աջակցությանը: Լ. Հակոբյանը վստահ է, որ մեր ազգային ներուժը միավորելու դեպքում այս փորձությունը կհաղթահարվի:

Լ. Հակոբյանի ուշագրավ զրույցի մանրամասներին կարող եք ծանոթանալ վարը կցված նյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями: