Ելակի ամպեր. շատ հետաքրքիր և համեղ քաղցրավենիք

Բաղադրությունը

• 200 գ սառեցված ելակ

• 15 գ ակնթարթային լուծվող  ժելատին

• 150 գ շաքարի փոշի

• կես կիտրոն

Պատրաստումը

1. Ելակը  սառեցնում ենք, քամում  հյութը, իսկ  հատապտուղները բլենդերով  աղում:

2. Աղացած  զանգվածին ավելացնել ժելատին,   վերջինս  թող ուռչի (հետևեք տուփի վրա տրված հրահանգներին), ապա ավելացրեք  շաքարի փոշի  և կիտրոնի հյութ, խառնեք և մի փոքր թող տաքանա  ցածր ջերմաստիճանի  վրա՝ խառնելով, մինչ ժելյատինը ամբողջովին լուծվի: Մի եռացրեք:

3. Այժմ թող սառի  սենյակային ջերմաստիճանում և 5-7 րոպե բարձր արագությամբ հարիչով ծեծեք, մինչև խառնուրդը զգալիորեն ավելանա ծավալով, փրփրա և դառնա հաստ:

4. Թխման թերթիկի վրա  փռեք պատրաստի  զանգվածը և հարթեցրեք : Թողեք զով տեղում, առանց ծածկելու, մի քանի ժամ պնդանալու  համար:

5. Երբ զանգվածը կարծրանա, շուռ  տվեք  այն մի հարթ  ափսեի մեջ և հանեք թուղթը:

6. Այն կտրեք խորանարդների,  շաղ տվեք շաքարի  փոշի և մատուցեք:

Понравилась статья? Поделиться с друзьями: