Եղանակն այսօր․ինչ անակնկալ է սպասվում

Մարդկությունն ապրում է մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ մեծ փոփոխությունների է ենթարկվում ամեն ինչ և ամեն ոլորտ։ Փոփոխման է ենթարկվել նաև բնությունը։ Անկախ նրանից ինչ եղանակ է դրսում՝ անձրևն ու կարկուտը անխուսափելի են դարձել։ Առանց եղանակի տեսության կանխատեսումները դիտելու կամ լսելու դժվար է դառնում տանից դուրս գալը։

Ժամանակակից մարդը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր եղանակային դրսևորման և ըստ այդմ պլանավարի թե՛ աշխատանքային, թե՛ հանգստյան օրը։ Եղանակային կանխատեսումները դարձել են օրվա սկիզբ։ Այսօր՝ հուլիսի յոթին, օդերևութաբանները հայտարարում են Երևանում երեկոյան կարճ անձրև և ամպրոպ։ Շիրակի, Գեղարքունիկի մարզերում և Կոտայքի, Արագածոտնի ու Վայոց ձորի լեռներում ցերեկը երեսուն աստիճան շոգ է կանխատեսված, գիշերը՝ տասը։ Իսկ Արագածոտնի նախալեռներում ցերեկը՝ երեսունվեց, գիշերը՝ տասնութ աստիճան։

Լոռվա մարզում ցերեկը՝ քսանինը, գիշերը՝ տասնմեկ աստիճան տաքություն։ Տավուշում ցերեկը կհասնի երեսուներեք, իսկ գիշերը՝ տասնհինգ աստիճանի։ Արարատում, Արմավիրում և Վայոց ձորի նախալեռներում ցերեկը սպասվում է երեսունյոթ, իսկ գիշերը՝ տասյոթ աստիճան։ Սյունիքի հովիտներում ցերեկը կլինի երեսունհիգ, իսկ գիշերը՝ տասնութ աստիճան։

Սյունիքի նախալեռներում պետք է սպասել ցերեկը երեսուն աստիճան շոգ, իսկ գիշերը՝ տասներկու։ Արցախում ցերեկը կլինի երեսունութ, իսկ գիշերը՝ տասնութ աստիճան տաքություն։ Երևանում կդիտվի երեսունյոթ, իսկ գիշերը տասնինն աստիճան տաքություն։

Երեկոյան ժամերին կարճ տևողությամբ անձրև և ամպրոպ։ Անկախ եղանակային իրավիճակից՝ թող սիրտը միշտ ջերմ լինի և օրը լեցուն երջանկությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: