Եղբայրս վերադարձավ ռшզմшճակատից․․․ Դեմքին դեռ պшտերшզմի փոշին է…

Քանի որ այս աննախադեպ պшտերшզմը ձգձգվում ու երկար ընթացք է ունենում, գործողություններին մասնակցող մարտիկները հանգստի կարիք են ունենում, ուստի նրանց հնարավորություն է տրվում միառժամանակ տուն վերադառնալ, հանգստանալ, ուժերը վերագանգնել և նոր ուժերով դարձյալ մեկնել ճակատ:

Մարիամ Գևորգյան օգտատերն իր սոցհարթակում կադրեր է հանրայնացրել, որտեղ երևում է, թե ինչպես է նրա եղբայրը տուն վերադարձել:

Կադրերի զինվորը՝ Հրաչյան, առաջին հերթին մոտեցել է տան ամենափոքրիկին, ով խաղաղ քնած է իր օրորոցում:

Հրաչյան այնքան է խաղում քնած փոքրիկի հետ, որ նա ի վերջո արթնանում է: Մարիամ Գևորգյանը, հանրայնացնելով այդ նվիրական պահի տեսանյութը, գրել է. «Եղբայրս վերադարձավ ռшզմաճակատից․․․ Դեմքին դեռ պшտերшզմի փոշին է, աչքերի մեջ՝ հաղթանակի պահանջն ու սպասումը»:

Մարիամի հրապարակման ներքո բազմաթիվ բարեմաղթանքներ են տեղ գտել: Նրա ընկերները նույնպիսի զգացողություններ և հաղթանակած վերադարձ են ցանկացել մեր բոլոր մյուս հերոս տղաներին, ովքեր այս պահին ճակատագրական պայքարի առաջնային գծում են:

Понравилась статья? Поделиться с друзьями: