Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը

Քանի որ ադրբեջանական կողմը վճռականորեն պահանջում է Արցախի ամբողջական կապիտուլյացիա կամ պшտերшզմի շարունակություն, Ն. Փաշինյանն այսօր հանդես եկավ հայտարարությամբ:

Տեղեկացնելով առկա իրավիճակի մասին՝ նա կոչ արեց մարզային, քաղաքային, համայնքային կառույցներին՝ ինքնակազմակերպվել ու սկսել նոր կամավորների հավաքագրման գործընթացը:

Վարպապետի հայտարարությանն արդեն իսկ սկսել են արձագանքել մարզային և քաղաքային կառույցների ներկայացուցիչները:

Առաջին արձագանքողներից է եղել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ով իր սոցհարթակում տեղեկացրել է, որ միանում է վարչապետի կոչին և կամավորագրվում է հայրենիքի պաշտպանների բանակին:

Ուշագրավ է հատկապես Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի արձագանքը, ով ևս իր սոցհարթակում տեղեկություն է հանրայնացրել այն մասին, որ ինքը, լինելով միակ կին քաղաքապետը, որոշել է կամավորագրվել՝ գնալով իր բաժին հաղթանակի հետևից:

Դ. Գասպարյանը գրել է, որ ինքն այս օրերին եղել է որդեկորույս մայրերի կողքին և մշտապես նրան ուղեկցել է մեղքի զգացումը: Ուստի նա որոշել է միանալ հայրենիքի պաշտպաններին: Նա հորդորել է էջմիածնեցի տղամարդկանց՝ հետևել իր օրինակին:

Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը և գնալու եմ…

Опубликовано Diana Gasparyan Среда, 21 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: