Արամ Գևորգյանը գրում է․ «Այսօր ազգությամբ եզդի Դավիթ Այդոևի ծննդյան օրն է։ Նա կդառնար 21 տարեկան։ Դավիթը մի առիթով ասել էր. «Ես ազգությամբ հայ չեմ, բայց ծնվել եմ հայ հողում և վտանգի պահին պատրաստ եմ կանգնել հայ զինվորի կողքին»։
Իր խոստմանը հավատարիմ՝ Դավիթն իր կյանքը տվեց հայ հողի համար հոկտեմբերի 5-ին, Ջրականում։ Դավիթի մասին ռեպորտաժը կարող եք դիտել վարը կցված նյութի նյութի մեջ։
Քիչ առաջ էլ խոսեցի Դավիթի մայրիկի՝ տիկին Լալիի հետ, ով հուլիսի 28-ին, որդու գերեզմանից վերադառնալիս ավտովթարի էր ենթարկվել ու ողնաշարի կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց։
Չնայած հետվիրահատական ցավերին, ընդհանուր առմամբ տիկին Լալիի վիճակը լավ է, դեռ հիվանդանոցում է, կամաց-կամաց կազդուրվում է։
Իմ և ձեր բոլորի անունից առողջություն ու շուտափույթ ապաքինում եմ մաղթել հերոսի մորը։ Rojbûna te pîroz be, Դավիթ ջան։ Ծնունդդ շնորհավոր, հերոս տղա»։