Լենա Նազարյանը նորընտիր խորհրդարանում, ի տարբերություն նախորդի, սովորական պատգամավոր է։ Օգտվելով իր պատգամավորական իրավունքից՝ Լենա Նազարյանն այսօր ելույթի խոսքով է հանդես եկել՝ հակադարձելով ընդդիմադիրների հնչեցրած մտքերին։
Լենա Նազարյանը նախ մեջբերել է ՀՔԾ-ի հայտարարությունը՝ հիմնավորելով երկու կալանավորված պատգամավորներին բաց չթողնելու պատճառը։ Նա անվանական անդրադարձել է իր ընդդիմադիր գործընկերների հնչեցրած վիճահարույց մտքերին։
Լենա Նազարյանը, անդրադառնալով Ա․ Ղազինյանի հնչեցրած մտքին, նրան հորդորել է հարցերին պատասխանել ըստ էության, այլ ոչ թե ըստ հարցը տվողի սեռի՝ մեջբերելով նրա միտքը։
Լ․ Նազարյանն իր խոսքը եզրափակել է՝ դիմելով պատերազմի անմահացած մասնակիցներից Աբգարի հայրիկին՝ Գեղամ Նազարյանին։ Լ․ Նազարյանն ասել է, որ պատերազմից հետո բոլորի կյանքն այլևս առաջվանը չէ, իսկ ինքն ամենայն հարգանքով է վերաբերվում Նազարյանների ընտանիքին, նրա որդու թանկ հիշատակին։
Լ․ Նազարյանը նաև խոսել է զոհերի և նրանց հստակ թվի մասին։ Լ․ Նազարյանի խոսքն ամբողջությամբ՝ կցված նյութի մեջ։