Արմինե Հարությունյանն այս տարվա ամենից քննարկված դեմքերից է համաշխարհային նորաձևության ոլորտում: Նրա կերպարը, սակայն, դուրս է եկել նորաձևության ոլորտի սահմաններից՝ դառնալով նաև համահայկական քննարկման թեմա:
Արմինեի կերպարի մասին այս ընթացքում տարատեսակ կարծիքներ են հնչել, իրարամերժ տեսակետներ արտահայտվել, սակայն փաստն այն է, որ Արմինեն շարունակում է պահանջված ու թանկարժեք մոդել մնալ նորաձևության ասպարեզում:
Արմինեի կերպարին սոցցանցային հրապարակմամբ անդրադարձել է Մ. Փաշինյանը: Նա գրել է. «Ես այնքան հպարտ եմ մեր գեղեցիկ հայկական մոդելով՝ Արմինեով: Նրա ազդեցությունն այնքան մեծ է ոլորտում:
Նորաձևության միտումներին հետևելը մի բան է, բայց բոլորովին այլ բան է այդ միտումները ստեղծելը, դրանք թելադրող լինելը: Ուրիշների համար ճանապարհ հարթելը և գեղեցկության ընդունված չափանիշները խախտելը խիզախություն, համարձակություն և անվախություն է պահանջում»:
Մարիամը իր այս կարծիքին զուգահեռ նաև տեղադրել է Արմինեի մասին պատմող մի փոքրիկ հոդված, որտեղ մոդելը գնահատվում է մասնագետների կողմից:
I am so proud of our beautiful Armenian model Armine ❤️Her influence is so big. Following a trend is one thing, but…
Опубликовано Mariam Pashinyan Понедельник, 7 сентября 2020 г.