«Ես եմ այն մայրը, որ քեզ լույս աշխարհ բերեց, այն երջանիկ մայրը, որ քեզ ուներ ու էլի ունեմ…» Մխիթարի մայրիկի հուզիչ գրառումը

Արթուրը, Հայկը և Մխիթարը զինծառայության ընթացքում հասցրել էին ընկերանալ ու մտերմանալ: Պшտերшզմական գործողությունների ժամանակ էլ ընկերները միասին են եղել՝ դիմագրավելով հակառակորդին:

Նրանց ընկերության պատմության մասին այս օրերին իմացել են շատերը, սակայն ընկերներից երկուսը՝ Մխիթարն ու Հայկը, այլևս անմահացել են՝ միաժամանակ կարողանալով փրկել Արթուրի կյանքը:

Հերոսական տղաների թիկունքին նրանց ստացած ընտանեկան դաստիարակությունն է, որն էլ այս օրերին տղաների համար ուղղորդիչ ու առաջնորդող է եղել:

Այս մասին են վկայում նաև հերոսացած մեր տղաների ծնողների հրապարակումները այս ծանր օրերին:

Մխիթարի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, իր սոցհարթակում իր մայրական ցավն ու միաժամանակ հպարտությունն է հայտնել հերոս որդու հասցեին՝ պատմելով այն անհուն կարոտի մասին, որն այլևս իր հոգու մշտական բնակիչը պիտի լինի:

Աստղիկն իր հրապարակման մեջ նշել է այն կարևորագույն մարդկային հատկանիշների ու ազգային կարևոր արժեքների մասին, որոնցով սնվել է Մխիթարը:

Աստղիկի մայրական հուզիչ ապրումները՝ ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: