Սևակ Ամրոյանը վերջերս իր մասնակցությունն է բերել արդեն հայտնի դարձած «Միքս շոու» նախագծին, որը Անահիտ Կիրակոսյանի փոխարեն սկսել է վարել Հայկ Պետրոսյանը:
Հաղորդումը բավականին ստացված էր ու զվարճալի հատկապես Սևակի հումորային ու հետաքրքիր պատասխանների շնորհիվ: Սակայն, ի զարմանս շատերի, ժամանցային հաղորդման շրջանակներում երգչի արտահայտած որոշ մտքեր դարձել են քաղաքական շահարկումների թեմա:
Այս առիթով սոցցանցային գրառում է արել Ս. Ամրոյանը՝ հորդորելով իր արտահայտությունները չկտրել հաղորդման ընդհանուր ենթատեքստից ու ներկայացնել այլ իմաստով: Նա չի ցանկանում, որ թյուըմբռնման պատճառով իրեն հակահեղափոխական հռչակեն:
Երգիչը խորհուրդ է տալիս նայել հաղորդումն ամբողջությամբ, առանց նայելու եզրակացություններ, իսկ որ ավելի վատ է, վիրավորական արտահայտություններ չհնչեցնել իր հասցեին:
Ս. Ամրոյանը նաև նշել է, որ ինքը սիրով է ապրում իր հայրենիքում, չնայած այլ երկրներից բազմաթիվ հրավերներ է ունեցել: Հաջողություն մաղթելով պետական այրերին՝ երգիչն իր պատրաստակամությունն է հայտնել իր հնարավորության սահմաններում օգտակար լինել նրանց: