Գայանե Սահակովան մեր այն խիզախ հայուհիներից է, ով քաջաբար մեկնել է արցախյան առաջնային ճակատ՝ սատար կանգնելու մեր քաջորդիներին:
Միառժամանակյա լռությունից հետո Գայանեն որոշել է հանրային պատասխանել իր որպիսությամբ հետաքրքրվողներին՝ պատմելով իր մասին:
Հանրայնացնելով իր ինքնանկարը՝ Գայանեն վստահեցնում է, որ ինքը լավ է: Նա նշում է, որ լավ է, քանի որ շրջապատված է հերոս տղաներով, ովքեր շարունակաբար թափվող шկնшնների ձայներն իրենց խրոխտ երգերով են խլեցնում:
Հերոս տղաներն իրենց բազմազբաղության մեջ նույնիսկ հասցրել են Գայանեին ծաղիկներ նվիրել: Գայանեն վստահ է, որ մեր տղաներին հաղթել չի լինի, քանի որ նրանք չեն վհատվում, այլ հակառակը, ցանկացած նոր առաջադրանք ստանալիս ոգևորվում և ուրախանում են:
Գայանեն խոստանում է մեր տղաների հերոսությունների մասին պատմել ավելի ուշ, երբ ամեն ինչ հանդարտվի և գան խաղաղ ժամանակներ:
Գայանե Սահակովայի բազմախորհուրդ ու հետաքրքիր հրապարակման տեքստին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ վարը կցված նյութի մեջ: