«Ես լիքը չուզողներ ունեմ». Սոնա Շահգելդյանի բացառիկ անկեղծ եթերը. որտե՞ղ է նա անցկացնում կարանտինը

Սոնա Շահգելդյանը կարանտինային ժամանակահատվածում գտնվում է Վեդիում: Նա հյուրընկալվել է իր մի մտերիմ ընտանիքի, որտեղ իրեն հրաշալի հյուրասիրում են: Երգչուհին անկեղծանում է իրեն վատը ցանկացողների, նախանձողների մասին՝ նշելով, որ չի ընդունում, թե նախանձը կարող է բարի լինել:

Սոնան բավականին անկեղծ ուղիղ եթեր է ունեցել Սարո Թովմասյանի հետ: Զրույցի ժամանակ Սոնան իրեն բնորոշ անկեղծությամբ կատակներ էր անում և նմանակումներ: Նմանակելով տարբեր հայ երգիչների՝ Սոնան շեշտում է, որ չի ցանկանում ինչ-որ մեկին վիրավորել:

Սոնան իր յուրօրինակ ոճով ու հումորով անում է հայ շոու-բիզնեսի բազմաթիվ երգիչների նմանակումներ՝ չտարբերակելով էստրադային, ժողովրդական, ռաբիզ երաժշտական ոճերը: Զուգահեռ երգչուհին իր վերաբերմունքն է արտահայտում տարբեր երգիչների վերաբերյալ:

Զրույցը բազմաթիվ համով-հոտով հումորային միջադեպներով է ուղեկցվում, որի մաբողջական տարբերակին կարող եք հետևել եթերի կցված տեսագրությանը:

Սոնան նաև հանդես է գալիս տարբեր պարային համարներով՝ Մայքլ Ջեքսոնի պարից մինչև հայկական ժողովրդական պարեր: Նպատակը կարանտինային ձանձրույթը ցրելն ու հետևորդներին ուրախության պահեր պարգևելն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: