Մայրիկ դառնալուց հետո Գոհարի սոցցանցային ակտիվության հիմնական մասը հենց բալիկին՝ Գասպարին է հատկացված: Դիմահարդարի մտքերն ու հրապարակումները որդու մասին են մեծ մասամբ: Սակայն վերջերս նա խախտել է այդ օրինաչափությունը:
Դիմահարդարը արևաշատ լուսանկարներ է հանրայնացրել իր հանգստյան վայրից: Ամառային վերջին օրերին եղանակային ջերմությունը Գոհար Ավետիսյանը որոշել է վայելել Սոչիում:
Այստեղ դիմահարդարը վայելում է ամառվա վերջին ու աշնան սկզբի եղանակային ջերմությունն ու բնության ողջ հմայքը՝ սոցցանցային հրապարակումներով պարբերաբար իր վայելքին հաղորդակից դարձնելով նաև իր հետևորդներին:
Գոհարը ինստագրամյան իր հարթակում հաճախակի գեղեցիկ ու գունագեղ լուսանկարներ է հրապարակում՝ դրանց տարատեսակ մեկնաբանություններ կցելով:
Իր լուսանկարներից մեկին որպես մեկնաբանություն Գոհարը գրել է, որ ինքը մեծ հաջողությամբ կարող էր նաև մոդել լինել: Լուսանկարներում Գոհարը հիմնականում սպիտակ զգեստով է:
Գոհարի լուսանկարներում չկա իր նորածին փոքրիկը: Հասկանալի է, որ նա ամառային հանգիստը Սոչիում վայելում է առանց նրա: