«Ես հիվանդանոցում եմ, մի քանի պալատ այն կողմ պառկած է վարչապետի հայրը…» Վանո Սիրադեղյանի դստեր հուզիչ նամակը վարչապետին

Օգտագործելով համացանցային հարթակը՝ Վանոս Սիրադեղյանի աղջիկը՝ Արփին, բաց նամակով դիմել է վարչապետին: Առիթը երեկվա ընտանեկան տոնն է եղել՝ եղբոր ծնունդը, հերթական ծնունդը, որին արդեն քանի տարի հասկանալի ու հայտնի պատճառներով չի կարողանում մասնակցել:

Արփին նամակում տեղեկացնում է, որ ինքը հիվանդանոցում է գտնվում: Իր հիվանդասենյակի հարևանությամբ բուժում է ստանում նաև Ն. Փաշինյանի հայրը, որին Արփին մի քանի անգամ այցելել է, զրուցել հետը՝ առնելով իր հոր կարոտը, քանի որ նա ևս իր հոր նման պարզ ու անկեղծ մարդ է:

Արփին նախախնամություն է տեսնում այս ամենի մեջ: Նա միջանցքում մի քանի անգամ հանդիպել է հորն այցելության գնացող Ն. Փաշինյանին: Արփին նախախնամություն է տեսնում նաև այն բանում, որ և՛ իր հոր դստեր անունն է Արփի, և՛ Ն. Փաշինյանի:

Արփին խնդրում է վարչապետին թույլ տալ իրենց հորը հիվանդանոց այցելության գնալ իր դստերը, մասնակցել որդու ծննդյան տարեդարձին և մոտ լինել ընտանիքին:

Ա. Սիրադեղյանի նամակի տեքստն ամբողջությամբ՝ կից:

Այսօր եղբորս`Դավիթի ծննդյան օրն է։7-ը-հրաշալի թիվ է։Ուզում եմ նոր ծնունդ լինի այս օրով,նորովի սկսի իր կյանքը,նորովի ապրի…

Опубликовано Արփի Վան Սիրադեղյան Пятница, 7 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: