Ինչպես հայտնի է, վերջերս Արցախում է եղել և Ա. Հարությունյանի հետ է հանդիպել Վիտալի Միլոնովը, ով բավականին հարուստ տպավորություններով է հեռացել Արցախից:
Արդեն Ռուսաստանում պատգամավորը հայտարարել է, որ ինքը ճանաչում է Արցախի անկախությունը և հետևողական կլինի, որ այդ հարցը մտնի ՌԴ Պետդումայի օրակարգ։
Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Միլոնովն իր խոսքում նշել է, որ անհերքելի է, որ Արցախը հայաստանցի կամավորների օգնությամբ պայքարում է նաև թուրքական ուժերի դեմ:
Նա մեծ ցավով է նշում, որ թուրքական հսկայական տեխնիկական օժանդակությունն ադրբեջանական կողմին շատ ծանր վիճակի մեջ է դրել արցախցիներին, ովքեր հայտնվել են ճգնաժամային իրավիճակում: Պատգամավորը նշել է, որ երկինքը տեխնիկական միոջներից մաքրելու դեպքում պшտերшզմն անմիջապես կավարտվի:
Հիշեցնենք, որ Միլոնովի մեկնումից անմիջապես հետո ադրբեջանական կողմը հայտարարել է, որ պատգամավորը հայտնվել է իրենց երկիր մուտք գործել կարողացողներիսև ցուցակում, ինչին ի պատասխան պատգամավորը հայտնել է իր ուրախությունը: