Իրենց մարմնով թիկունքը պահած տղաները ասես ի վերուստ ընտրված են եղել։ Ասես ինչ-որ մեկին հենց նրանք էին պետք։ Նրանցից յուրաքանչյուրը հայրենիքի նվիրյալ էր և դա նրանք արդեն ցույց տվեցին։
Ներկայացնում եք անմահացած հերոս Տիգրանին, ով մանկուց առանձնանում էր իր հայրենասիրությամբ։ Տիգրանի առաջին ուսուցչուհի սրտի մեծ կսկիծով հիշում է, որ հարցին՝ «Տիգրա՛ն, որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու», հպարտորեն հնչեցրել է՝ «Զինվոր եմ դառնալու»։
Ուսուցչուհին առարկել է՝ ասելով, որ զինվոր բոլորն են դառնալու։ Տիգրանը նույնպես առարկել է․ «Ես միայն զինվոր եմ ուզում դառնալ»։ Ու այդպես էլ եղավ․ Տիգրանը հասցրեց միայն զինվոր դառնալ։ 2020-ին անցել է ծառայության։
Պատերազմի առաջին իսկ օրվանից թեժ պայքար է մղել առաջնագծում՝ Ջաբրայիլում, ապա նահանջել են Հադրութ, որտեղ էլ ընկել են շրջափակման մեջ։ Տիգրանը վիրավորում է ստացել, բայց շարունակել է պայքարը։ Կարողացել է ելք գտնել և վիրավոր ընկերներին դուրս բերել շրջափակումից։
Հենց պատերազմի օրերին էլ իր հայրենանվեր վարքի համար արժանացել է լեյտենանտի կոչման։ Հերոսաբար ընկել է Վայք գյուղի շրջակայքում՝ ընդամենը 19 տարեկան հասակում։ Հավերժ հիշատակ․․․