«Ես միանգամայն համաձայն եմ Արայիկ Հարությունյանի հետ…» Ալ. Լապշինն անդրադարձել է Արցախի նախագահի՝ Իսրայելի հետ կապված հայտարարությանը

Արցախի նախագահն իր վերջին հարցազրույցի ժամանակ, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք իսրայելական իշխանությունը տեղյակ է, որ ադրբեջանական կողմն իրենից գնված անօդաչուներն օգտագործում է կենդանի ուժերի ոչնչացման համար, միանշանակ հաստատել է փաստը:

Նախագահը հիշեցրել է, որ ապրիլյան քառօրյայի օրերին իսրայելական մասնագետներն անձամբ են աշխատեցրել անօդաչու թռչող սարքերը, ուստի անտեղյակ լինել չեն կարող:

Այս հայտարարությանն անդրադարձել է հրեա հայտնի բլոգեր Ալ. Լապշինը՝ համաձայնելով Արայիկ Հարությունյանի հետ:

Ապրելով Իսրայելում՝ Ալ. Լապշինն այնուամենայնիվ խայտառակություն և նույնիսկ հшնցшվոր է որակել իսրայելական իշխանությունների վարած այսօրինակ քաղաքականությունը:

Բայց նաև բլոգերը չի մոռանում հիշեցնել, որ հայկական ղեկավարությունը երկար ժամանակ դիվանագիտական կապեր չի ունեցել իսրայելական ղեկավարության հետ, մինչդեռ ադրբեջանական կողմը վաղուց դիվանագիտական հարաբերությունների մեջ է և համագործակցում է նրանց հետ:

Բլոգերը լավագույն ելքը դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման մեջ է տեսնում: Նրա հրապարակումն ամբողջությամբ ներկայացնում ենք վարը:

Хочу прокомментировать заявление президента Нагорно-Карабахской республики, господина Араика Арутюнана. Он заявил на…

Опубликовано Alexander Lapshin Воскресенье, 11 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: