Ալ. Լապշինը հերթական ուշագրավ հրապարակում է արել՝ անդարդառնալով ադրբեջանցի հայտնի ֆուտբոլիստի վերջին սենսացիոն հրապարակմանը, որտեղ ֆուտբոլիստը պատրաստակամություն էր հայտնում և կոչ անում՝ uպшնել բոլոր հայերին՝ երեխա, կին, ծեր, երիտասարդ:
Լապշինը գրում է, որ դրանից հետո որոշ հայ օգտատերերի մոտ հանդիպեց հրապարակումների, որոնցում նրանք հորդորում էին բողոքարկել և փակել այդ ադրբեջանցի ֆուտբոլիստի էջը:
Լապշինն ամենևին էլ համաձայն չէ այդ մոտեցման հետ: Ընդհակառակը, նա խորհուրդ է տալիս նման կոչերը շատ տարածել, որ աշխարհը տեսնի և հասկանա, թե ինչպիսի երկրի և հասարակության հետ գործ ունի՝ ի դեմս Ադրբեջանի և ադրբեջանցիների:
Պատմելով սեփական օրինակը՝ Լապշինը նշում է, որ ադրբեջանցի բոլոր պաշտոնատար անձանց սեցհարթակների վիրավորական խոսքերը, որոնք ուղղված են եղել իր դեմ, նա և իր պաշտպանական թիմը հավաքել և ներկայացրել է ՄԻԵԴ՝ ապացուցելով, թե ինչ մոտեցումներ կան այդ երկրում միջազգային այդ կառույցի հանդեպ: