Նարինե Չարչյանը գրում է․ «Սիրելիներս՝ Ես Նարինե Հրաչի Չարչյանս՝ «կալանավորված» Արմեն Չարչյանի քույրն եմ (հորեղբոր աղջիկը)։ Սիրում եմ, հպարտանում եմ, որ նա իմ արյունն է, իմ հարազատ մարդն է այս կյանքում, աշխարհի ամենաբարի, ամենաազնիվ Մարդ տեսակով և Աստվածային շնորհ ունեցող բժիշկ եղբորովս։ Ունեցեք էդքան տակտ, կուլտուրա և որակ չքննադատելու, անիմաստ ձեր մաղձը թափելու համար չդիտել իմ պաշտոնական էջը։
Ասեմ՝ շնորհակալ եմ իմ հայ ազգի իսկական հայերին՝ բարի, ազնիվ ու գնահատող, իրոք բարձր որակներով մարդկանցից։ Աստված թող օրհնի և պահպանի Ձեզ ու ձեր օջախները։ Դատապարտում եմ՝ անկապ, անիմաստ, չար ու նախանձ, դատարկամիտ մարդկանց, որոնք Աստված էլ չգիտի, թե ինչ են ուզում այս կյանքից։
ՀՀ հանրապետության՝ ծանոթ, բարեկամ, հարևան, աշխատակից շատ-շատ մարդկանց համար անձամբ ինքս եմ խնդրել եղբորս, որ օգնի նրանց, նա անբասիր, անշահախնդիր, Հիպոկրատի խոստումը բարձր պահելով, ընդունել, օգնել, վիրահատել է շատերին, ովքեր այսօր լռում են, ովքեր այսօր չարախնդում են։
Ես չեմ, որ պիտի ձեզ դատեմ, ուղղակի Աստվածաշնչից մեջ կբերեմ հատված։ Աստվածաշնչում ասվում է նախանձ չարախոսներին սպասվող պատժի մասին։ Նրանք կանգնած են Աստծո ժառանգությունից զրկվելու վտանգի առաջ.
«Եվ հայտնի են մարմնի գործերը, որն են կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, բաժանումներ, չար նայվածքներ և ինչ որ սրանց նման են, որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպես էլ առաջուց ասում էի, թե այսպիսի բաներ գործողներն Աստծո արքայությունը չեն ժառանգի»։
Ապրե՛ք Աստծով, ազնիվ և առանց չարախնդալու»։