Սիրված դերասան և հաղորդավարուհի Զառա Արամյանը հայտնի է որպես բարեսիրտ ու ժպտադեմ անձնավորություն, ում հանրությունը նաև «Համով Զառա» է կոչում: Yerevan.online- ի հետ անկեղծ հարցազրույցի ընթացքում , դերասանուհին պատմել է նաև իր կյանքում առկա դժվարությունների մասին:
Զառա Արամյանը խոսել է նաև իր ֆինանսական խնդիրների մասին՝ նշելով, որ ինքն այս օրերին բանկերից ոչ միայն ծանուցագրեր է ստանում, այլև արդեն զանգում են իրեն: Սակայն դերասանուհին երբեք և ոչ մի վայրկյան չի կորցնում իր լավատեսությունը և որ ամենակարևորն է ՝ բարությունը:
Արամյանը կարծում է , որ ամենևին էլ բարդ չէ բարի լինել և բոլորին է կոչ անում բարի լինել: Հայ ազգը պահում է հավատքը առ Աստված նաև տղամարդու ու կնոջ միջև ճիշտ հարաբերությունները , նշում է սիրված դերասանուհին:
Զառա Արամյանը չի վարանում խոստովանել, որ իրեն կարծես թե հաջողվել է համատեղ երջանիկ կյանքի բանալին գտնել,նա մեջբերում է իր ամուսնու խոսքերն այն մասին, որ ընտանեկան կյանքը կրակի , օջախի է նման, այն պետք է միշտ վառ պահել, որովհետև եթե մարեց կրակը, այն հետո չես կարող վառել: