«Ես ու Վլադիմիր Վլադիմիրովիչը էս տարի սաղ զրոյացրեցինք…» ինչպե՞ս է նշել ծննդյան տարեդարձը Նարեկ Մարգարյանը

Սեպտեմբերի տասնչորսին Ն. Մարգարյանը նշել է ծննդյան երեսունյոթամյա տարեդարձը: Ն. Մարգարյանի սիրելի տիկինը՝ Մաշան, իրեն արդեն իսկ ուրախացրել էր՝ յուրահատուկ սաղավարտ նվիրելով, որով Նարեկը պատրաստվում էր Սևանում վազել:

Բացի անակնկալ նվերը՝ Մաշան նաև բարեմաղթանքային շնորհավորանք էր իր սոցհարթակում տեղադրել՝ Նարեկին բազում լավ ցանկություններ հղելով: Մաշան խոստովանել էր, որ իրեն բախտավոր է համարում Նարեկի կողքին:

Իր խոսքում Մաշան նշել էր, որ պատրաստ է մշտապես ու սիրով լսել ամուսնուն: Իսկ շնորհավորական խոսքն ավարտել էր երախտիքի արտահայտությամբ այն փաստի համար, որ ամուսինը հանդուրժում է իր բնավորության բոլոր լավ ու վատ կողմերը:

Մաշան ցանկացել է, որ Նարեկը մշտապե լինի իր և իրենց տղայի՝ Մարկի հետ: Իսկ երեկոյան ինքը՝ հոբելյարը, իր մեծ երախտիքն արտահայտելով բարեմաղթանքների համար, հանրայնացրել էր իր լուսանկարը տորթով, որի վրա զրո էր միայն:

Նա լուսանկարին հետևյալ յուրօրինակ մեկնաբանական գրառումն էր կցել. «Ես ու Վլադիմիր Վլադիմիրովիչը էս տարի սաղ զրոյացրեցինք»:

Понравилась статья? Поделиться с друзьями: