«Ես չեմ զգում, որ սկեսուր ունեմ, կարծես ընկերուհիս լինի»․ Հասմիկ Կարապետյանը 44-ամյակի և ամուսնու նվերի մասին

Երգչուհի Հասմիկ Կարապետյանն օրերս նշել է իր տարեդարձը։

Երգչուհին այն յուրօրինակ ձևով էր կազմակերպել։ Նա մայրաքաղաքի ժամանցային վայրերից մեկում համերգային ծրագրով էր հանդես եկել։ Ներկա են եղել ոչ միայն հարազատներ, ընկերներ, այլև երգչուհու երկրպագուները։

Օրը հիանալի է անցել։ Հասմիկը բալիկներ ունենալլուց հետո տևական ժամանակահատված է չէր երևում, նորություններով հանդես չէր գալիս։

Երգչուհին դարձավ քառասունչորս տարեկան։ Աճող թվերից Հասմիկը չի վախենում։

Նշում է, որ ոչինչ, առհասարակ, նրան չեն փոխի․ նա մշտապես մնալու է նույն կայտառ Հասմիկը։ Պատմել է, որ այս տարի առաջինը սկսուրն է շնորհավորել։

Հասմիկի սկեսուրն այս պահին ԱՄՆ-ում է։ Նրա մասին խոսելիս՝ երգչուհին նշել է՝ ամուսնու մայրը իրեն շատ է սիրում, իսկ ինքն էլ նրան․ — «Շատ երիտասարդ, սիրունիկ, համովիկ կին է, և ես չեմ զգում, որ սկեսուր ունեմ, կարծես ընկերուհիս լինի», -սկեսուրին նկարագրել է Հասմիկ։

 

Երգչուհին նաև պատմել է ամուսնու անակնկալի մասին։ Ամուսնուց շվեյցարական ժամացույց է նվեր ստացել։ Ամուսինը ասել է, որ Հասմիկն ավելիին է արժանի։ Երգչուհին շոյված է զգացել։

Понравилась статья? Поделиться с друзьями: