Ես չեմ հասկանում վարչապետ ունենք թե բրոկեր, ինչ ուզում տալիս է․ Գ․ Պետրոսյան

Գ․ Պետրոսյան․ վերջին արհավիքից հետո հույս ունեի կսթափվեն և կսկսեն առաջնայնությունները տարբերել։ Ես չեմ հասկանում վարչապետ ունենք թե բրոկեր, ինչ ուզում տալիս է։ Էդ զինվորների ռեաբիլիտացիայի, դիերի մասին մտածելու փոխարեն չգիտեմ ինչեր ա անում։ Ամենակարևոր գործը Զոհրաբյանին ինչ որ լիազորություններից զրկելն է։

Էհ ասենք հեռացրին, ուզում եմ հասկանամ, ո՞վ է լինելու փոխարինողը։ Էդ կարգավիճակը ավելի շատ տիկին Զոհրաբյանի համար գլխացավանք է եղել, բայց էնքան բաներ է արել Եվրոպաներում։ Հիմնականում իր աշխատուժը վատնել է քրեակատարողական հիմնարկներում իրավունքների պաշտպանությամբ։

Ակտիվորեն բոլոր կառույցների հետ է համագործակցել։ Սրանցից մեկը կմտնի՞ քրեակատարողական, դուխ կունենա՞ն։ Թքած ունենալ էդ ամեն ինչի վրա անվանել՝ վնգստացողներ։ Էդ «իրենց» քայլականները առանց ցուցումի բառ ասել չեն կարող։ Հիմա բնական է կքվեարկեն, որ Զոհրաբյանին հեռացնեն պաշտոնից։

Անիրավասություններ անիրավասությունների հետևից են անում էս մարդիկ։ Խախտում են կանոնակարգերը բոլոր հնարավոր։

Понравилась статья? Поделиться с друзьями: