Ես սիրում եմ Հայաստանը. Սիլվա Հակոբյանի նվերը հայոց բանակին և դստեր նոր լուսանկարը

Սիլվա Հակոբյանը պարբերաբար արձագանքում է ընթացիկ իրադարձություններին՝ թեմատիկ հրապարակումներ անելով: Նրա արձագանքների մի մասը դստեր միջոցով է:

Եթե նախորդ անգամ երգչուհին դստեր՝ խրոխտ դեմքի արտահայտությամբ լուսանկարը հրապարակել էր՝ նշելով, որ հայերը մշտապես պատրաստ են համարժեք արձագանք տալ հակառակորդին, ապա այս անգամ նրա հրապարակած նոր լուսանկարը ավելի արևոտ ու պայծառ է:

Երգուհին, հրապարակելով դստեր լուսանկարը զբոսանքի վայրից, անգլերեն գրել է՝ «Ես սիրում եմ Հայաստանը»՝ փոխադրելով դստեր հագուստի վրայի գրությունը:

Նշենք, որ երգչուհին նաև իր էջում ակտիվորեն կիսվում է արտասահմանում իրականացվող հայաշատ ցույցերի տեսանյութերով, լուսանկարներով ու տեղեկություններով: Ցույցերից մեկի առիթով Ս. Հակոբյանը գրել էր, որ հոգ չէ, թե ազգը փոքրաթիվ է, կարևորը ռեսուրսները ճիշտ տեղաբաշխելն է:

Երգչուհին նաև մի գեղեցիկ երգ էր հանրայնացրել՝ նվիրելով հայ զինվորներին ու հայոց անպարտելի բանակին: Երգը ներկայացնում ենք ստորև:

Հայ ենք/Hay enq

Silva Hakobyan-"Hay enq"«Մենք խաղաղ էինք,մեր լեռների պես,Դուք հողմերի պես,խուժեցիք վայրագ…»Կեցցե՛ Հայոց Բանակը 💪🏻🇦🇲Կեցցե՛ս Հայ Զինվո՜ր ✊🏻❤️Հազար Փա՛ռք մեր զոհված Հերոսներին…🙏🏻

Опубликовано Silva Hakobyan Вторник, 14 июля 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: