Ես վստահ եմ, որ մյուս հանդիպումներին Ալիևը առավել զուսպ է լինելու, մենք մեր խեղճացած վիճակից դուրս ենք գալու և այլ կերպ են քննարկումները ընթանալու

Թաթուլ Հակոբյան․ մենք թույլի դիրքերից ենք հանդես գալիս։ Պարտադրումից պարտության, բնական է, որ մենք որոշող չէինք կարող լինել։ Բայց ես լավատես եմ ուզում մնալ ու եթե կոմունիկացիաների առումով առաջընթաց լինի, հուսանք ի շահ նաև մեզ կլինի։

Կողմերի դիրքորոշումները մարդկային կլինեն ու հնարավորություներ կլինի հարցերը այս քննարկման դնել։  Սա մի իրավիճակի արդյունք է, որը բխել  է մեր պարտությունից։ Աշխատանքային հարաբերություններ են պետք մեր և Ադրբեջանի միջև։ Ես վստահ եմ, որ մյուս հանդիպումներին Ալիևը առավել զուսպ է լինելու, մենք մեր խեղճացած վիճակից դուրս ենք գալու և այլ կերպ են քննարկումները ընթանալու։

Գերիների հարցով առհասարակ միջազգային կոնվենցիաները պիտ միանան, որովհետև սա մենակ մեր կամ ազերիների խնդիրը չէ։ Սա չպետք է պարտվածների կարողության հույսին թողնել։

Այս շշմեցուցիչ պարտությունից հետո, տնտեսական փոխներգործային ճանապարհը, կարող է էկոնոմիկ փոփոխությունների բերել ու նաև դրական։

Понравилась статья? Поделиться с друзьями: