«Ես քեզ միշտ սիրում եմ և դա կախված չէ քո պահվածքից կամ տրամադրությունից»․ Լուսինե Թովմասյանի խոստովանությունը

Լուսինե Թովմասյանն այս շրջանում արձակուրդում է և վայելում է ամառային հանգիստը։ Ընտանիքը հաճախ է մեկնում հանգստի և այդ մասին մշտապես պատմում է հետևորդներին և կիսվում լուսանկարներով։

Մի առիթով Լուսինեն պատմել էր, որ տարվա մեջ մի քանի անգամ են կազմակերպում հանգիստ և տարվա մեջ ունեցել են մի շրջան, երբ մի քանի անգամ են մեկնել հանգստի և քանիցս ընտրել են Եգիպտոսը։

Այս անգամ Լուսինեն ընտանիքով հանգստանում է Կիպրոսում։ Այս ընթացքում գեղեցկուհին հանգիստը վայելում է ընտանիքի հետ։ Այսօր Լուսինեի որդու տարեդարձն է։ Որդու ծննդյան օրը համընկել է հանգստյան օրերի հետ և ընտանիքն այն նշել է Կիպրոսում։

Լուսինեն լուսանկարներ է հանրայնացրել երեխաների հետ և կից գրառման մեջ նշել․ «Սեր առանց պայմանների: Առանց (եթե դու, ապա ես…) Եվ ընդհակառակը, կրկնում եմ (ես քեզ միշտ սիրում եմ։ Եվ դա կախված չէ քո պահվածքից, տրամադրությունից) մայրիկը միշտ ձեզ շատ է սիրում:

Եվ ձեր կողքին է և կաջակցի ցանկացած հարցում»։ Լուսինեի երկրպագուները շնորհավորեն են տղային և ջերմ ու բարի բարեմաղթանքներով հանդես եկել։

Понравилась статья? Поделиться с друзьями: