«Ես քո ոտը ուզում եմ պաչեմ». հուզիչ տեսարան Գանձակում

Առավոտյան վաղ Ն. Փաշինյանը սոցցանցային հրապարակմամբ տեղեկացրել էր, որ Գանձակում է այսօր լինելու: Նա շրջում է համայնքային փողոցներում, ծանոթանում աշխատանքներին, շփվում մարդկանց հետ:

Վարչապետը նաև ծանոթացել է նոր մանկապարտեզի նորոգման աշխատանքներին, հերթագրված երեխաների վիճակագրությանը և այլ կարևոր մանրամասների:

Ճանապարհին, փողոցում հավաքված երեխաներին վարչապետը տոպրակներով քաղցրավենիք է բաժանել, կատակով ասել, որ մյուսներին էլ բաժին հանեն, մենակ չուտեն:

Վարչապետը ճանապարհին հանդիպել է նաև իր տան բանկում կանգնած մի տատիկի, ով շատ ջերմ է նրան ողջունել, ցանկացել է համբուրել: Վարչապետը, որպեսզի տատիկին վարակելու ռիսկի չենթարկի, նրան շատ չի մոտեցել:

Պահելով ֆիզիկական հեռավորություն՝ նա խոսել է տատիկի հետ, հետո նրան դիմակներ փոխանցել: Նշել են, որ տատիկը որոշակի շնչառական հիվանդություններ ունի, ուստի դիմակ չի կրում, վարչապետն է ասել է, որ դրանք թող փոխանցի թոռնիկներին:

Վարչապետի այցի և հուզիչ տեսարանների առավել մանրամասն դրվագները՝ ստորև:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նորոգվում են նաև Գանձակ համայնքի Բաղրամյան փողոցը և կենտրոնական հրապարակը: #ԿառուցենքՀայաստանըՆորովի

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նորոգվում են նաև Գանձակ համայնքի Բաղրամյան փողոցը և կենտրոնական հրապարակը:#ԿառուցենքՀայաստանըՆորովի

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 17 августа 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: