Մոդել, դերասանուհի Եվա Բաղդասարյանը համացանցային իր տիրույթում վերջին օրերին ծավափնյա լուսանկարներ է հանրայնացնում։ Ինչպես հայտնի է Եվան նկարահանվում է «Օջախի երգը» հեռուստասերիալում։
Դերասանուհին գտնվում է Եգիպտոսում սերիալի անձնակազմով։ Նրանք նկարահանումներ են անցկացնում և համատեղել են հանգիստն աշխատանքի հետ։ Եվան պատմել է, որ Եգիպտոսում երրորդ անգամ է հանգստանում․ առաջին անգամ ընտանիքի հետ է եղել, ապա՝ ընկերուհիների, իսկ այժմ էլ աշխատանքային կոլեկտիվի հետ։
Դերասանուհին նշել է, որ անմոռանալի օրեր են ունեցել, հիանալի հանգիստ և հետաքրքիր նկարահանումներ։ Բարձր տրամադրությունը արտացոլված էր դերասանուհու լուսանկարներում։
Դայվինգով են զբաղվել և հասցրել հիանալ Կարմիր ծովով ու վայելել հանգիստը։ Դերասանուհին պատմել է, որ անծանոթ մարդիկ տեսնելով, որ նկարահանումեր են ընթանում՝ ցանկություն էին հայտնում նկարահանվել զանգվածային տեսարաններում։
«Ուրախ ու ջերմ մթնոլորտ է տիրել, ամենավառ նկարահնաման օրերն ենք ունեցել»,- ասել է Եվա Բաղդասարյանը։